Պուերտո Ռիկոյում մոտ 1.5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

08:45 • 22.09.16

Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով Պուերտո Ռիկոյի տարածքում բնակվող մոտ 1.5 մլն մարդ զրկվել է հոսանքից:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, բացի այդ, կղզի-պետության մայրաքաղաք Սան Խուանում անջատվել են լուսակիրները, կասեցվել է քաղաքային գնացքի աշխատանքը:

 

Հայտնի է, որ կրակի բռնկման վայրում աշխատում են հրշեջները: