Հանրակացարանի նկուղից դուրս են հանում երեք անչափահաս ունեցող ընտանիքին. մայրը սպառնում է հրկիզել իրեն ու երեխաներին (տեսանյութ)

17:23 • 22.09.16

Մասիվի հանրակացարանի սենյակներից մեկը կորցրած, իսկ այժմ հանրակացարանի նկուղում բնակվող 5 անդամ ունեցող ընտանիքին սեփականատերը վտարում է նկուղից: Երեք անչափահաս ունեցող ընտանիքը, մնալու տեղ չունի:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Մանուշ Վարդազարյանը:

Վերջինս պատմեց, որ սեպտեմբերի 13-ին Մասիվի թաղապետարանի աշխատակիցները սեփականատիրոջ պահանջով գնացել են նրանց նկուղից վտարելու, դրանով պայմանավորված Մանուշ Վարդազարյանը փորձել է ինքնահրկիզվել:

«Սեփականատերը, ով մեզ ներկայանում է որպես Արկադի, սակայն փաստաթղթերով  Արարատ Ավագյանն է, պահանջում է, որպեսզի ես լքեմ հանրակացարանի նկուղը:

Ամսի 29-ին պետք է ոստիկանները գան, որ մեզ դուրս հանեն այդ նկուղից: Ամուսինս չի կարողանում աշխատել, ես էլ երեք անչափահաս եմ պահում: Վաշխառուն 17,5 քմ տարածքով սենյակս խլել է, ես այն գրավի տակ էի դրել, որպեսզի բուժեմ հիվանդ երեխայիս, ու նրան տոկոսով գումար եմ տվել: Պարտքեր կուտակվեցին, այդտեղից դուրս ենք եկել և արդեն յոթ ամիս է բնակվում ենք նկուղում»,-  ասաց Մանուշ Վարդազարյանը:

Կինը նաև նշեց, որ երբ սեպտեմբերի 13-ին եկել են, որ տնից դուրս հանեն, ինքն ինքնահրկիզման փորձ է արել. «Կորցրել եմ ինքնատիրապետումս, բենզինը լցրել եմ իմ վրա, ասել եմ, որ ավելի լավ է ինքնահրկիզվենք. եթե դուրս եք հանելու ցրտից մեռնեմ, այսպես կմեռնեմ: Եթե ամսի 29-ին էլ մեր թաղային ոստիկանության աշխատակիցները գան, ես կինքնահրկիզվեմ ամբողջ ընտանիքով»:

Մանրամասները՝ տեսանյութում: