Քլինթոնն առաջ է անցնում Թրամփից 6%-ով, սակայն կորցնում է իր համբավը

02:07 • 22.09.16

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շարունակում է վստահաբար առաջ անցնել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից, սակայն նրա համբավը բավականին արագ նվազում է: Այդ մասին վկայում է Wall Street Journal թերթի և NBC News հեռուստաալիքի անցկացրած սոցհարցումը:

Քլինթոնին հաջողվել է պահպանել առավելությունը, անկախ առողջության հետ ունեցած խնդիրների և Դոնալդ Թրամփի ընտրողների վերաբերյալ վատ խոսքերի: Նրա օգտին իրենց ձայները պատրաստ են տալ հարցվածների 43%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 37%-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Գործող նախագահ Բարաք Օբաման իր երկրորդ պաշտոնավարումն է անցնում և այլևս չի կարող առաջադրել թեկնածությունը: