Վանաձորում 78-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

20:52 • 22.09.16

Սեպտեմբերի 22-ին` ժամը 17:51-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1938 թ. ծնված Կ. Ի.-ի դին: