Հայտնի է դարձել Մոսկվայի պահեստում տեղի ունեցած հրդեհի պատճառի հիմնական վարկածը
Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի հիմնական պատճառ է համարվում տաքացուցիչի հետ անզգույշ վերաբերմունքը: Այդ մասին TASS-ին հաղորդել են իրավապահ մարմիններում առկա աղբյուրները:
«Պահեստի աշխատակիցներն անընդհատ միացրած են թողել տաքացուցիչները: Այդ պատճառով կարող էր առաջանալ էլեկտրոցանցի ծանրաբեռնվածություն և բռնկում»,- նշել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ դա հիմնական վարկածներից մեկն է:
«Այդ վարկածը հաստատվում է նաև պահեստի աշխատակիցների խոսքով»,-մանրամասնել է գործակալության աղբյուրը:
Միևնույն ժամանակ քննարկվում են այլ վարկածներ: Աղբյուրը հավելել է, որ հրդեհի պատճառը հստակ որոշելու համար կարող է պահանջվել հրդեհատեխնիկական փորձագնություն:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. Մետրի: Շենքի հատակի փլուզումից հետո կապի դուրս չեկած 7 հրշեջների ճակատագիրը դեռևս անհայտ է:










