ԱՄՆ-ն Հալեպում սիրիական բանակի հարձակման պատասխանատու է համարում ՌԴ-ին
ԱՄՆ-ն ՌԴ-ի համարում Հալեպում սիրիական բանակի հարձակման ողջ պատասխանատվությունը: Այդ մասին լրագրողներն հաղորդել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակումը պետք է տեղ չունենա ռազմական գործողությունների դադարեցման դեպքում, անկախ նրանից արդյոք Ռուսաստանը կապ ունի այդ հարձակման հետ, մենք այդ գործողությունների համար ողջ պատասխանատվությունը դնում ենք նրանց վրա, եթե անգամ դրանք իրականացվում են սիրիական վարչակարգի կողմից»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր արևելյան Հալեպում ռազմական օպերացիա սկսելու մասին: Հրամանատարությունը կոչ է արել բոլոր խաղաղ քաղաքացիներին չմոտենալ գրոհայինների կուտակման տեղերին և նրանց հրամանատարական կետերին:










