Երկրորդ օրն անընդմեջ Հալեպում շարունակվում են օդային հարվածները. Reuters

12:53 • 23.09.16

Սիրիայում Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերը կրկին ենթարկվել են օդային հարվածների: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների:

 

Ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քաղաքի այն հատվածում, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների հսկողության տակ:

 

Նշվում է, որ Հալեպի վրա օդից հարձակումները շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ:

 

Արևելյան Հալեպի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ամար ալ Սելմոն հայտարարել է, որ օդային հարվածներին առավոտյան ժամը 6-ից մասնակցել է հինգ ինքնաթիռ, որոնք, նրա խոսքով, ռուսական են եղել:

 

Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:

 

Նախօրեին Ասադի բանակը հայտարարել է գրոհայիններից Հալեպի արևելյան շրջաններն ազատագրելու մասշտաբային գործողություն սկսելու մասին:

 

Հալեպում սիրիական կառավարության ներկայացուցիչ Զահիդ ալ Սալեհի խոսքով՝ Ասադի բանակը բավականաչափ ուժեր ունի մոտ ժամանակում ողջ քաղաքը հսկողության տակ առնելու համար: