Առաջիկա օրերը շատ կարևոր են Սիրիայում հրադադարի հաստատման համար. Դե Միստուրա

03:12 • 23.09.16

Առաջիկա ժամերն ու օրերը շատ կարևոր են Սիրիայում խաղաղության հաստատման համար, հայտարարել Սիրիայում հարցում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆֆան դե Միստուրան:

«Հաջորդ մի քանի ժամը, առավելագույնը՝ մի քանի օրը, կարևորագույնն են խաղաղության հաստատման կամ տապալման համար: Ես ուզում եմ հավատալ, որ Մոսկվան և Վաշինգտոնը լրջորեն աշխատում են այդ ուղղությամբ, քանի որ այլընտրանքը պատերազմին վերադարձն է»,- ասել է նա լրագրողներին:

Միստուրան նշել է, որ Սիրիայի կառավարությունն ու որոշ ընդդիմադիրներ բարդացրել են հումանիտար շարասյան մուտքը երկրի պաշարված շրջաններ:

Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումները Սիրիայի կարգավորման հարցի շուրջ: Մինչ այդ Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Հալեպի արևելյան թաղամասերում: