8 րոպե. Եվրոպայում կգործարկվի աշխարհում ամենակարճ միջազգային ավիաչվերթը

16:00 • 23.09.16

Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունը կգործարկի 8 րոպե տևողությամբ՝ աշխարհում ամենակարճ միջազգային չվերթը, հայտնում է The Daily Mail-ը:

 

Հաղորդվում է, որ ավիափոխադրողն ուղևորներին կտեղափոխի շվեյցարական Սենթ Գալենից գերմանական Ֆրիդրիխսհաֆեն:

 

Ճանապարհի երկարությունը մոտ 21 կիլոմետր է, տոմսի արժեքը կկազմի 40 եվրո: Միջազգային չվերթը կգործարկվի 2016 թվականի նոյեմբերին, ինքնաթիռները կթռչեն օրական երկու անգամ:

 

Չնայած երկու քաղաքների միջև կարճ ճանապարհին՝ դրանց բաժանում է Բոդենի լիճը, այդ պատճառով ավտոմեքենայով անհրաժեշտ է անցնել մոտ 77 կիլոմետր, ինչը մոտ մեկ ժամ է տևում:

 

Նշվում է, որ մինչ այժմ ամենակարճ միջազգային չվերթն էր համարվում Վիեննայից Բրատիսլավա չվերթը: Թռիչքը զբաղեցնում էր ընդամենը 10 րոպե, սակայն ավիափոխադրողը փակել է այդ երթուղին: