Մոսկվայում հրդեհված պահեստի տարածքում հայտնաբերվել են կորած համարվող հրշեջների դիերը
Մոսկվայի արևմտյան մասում հրդեհված պահեստի տարածքում հայտնաբերվել է 8 հրշեջի դի, գրում է gazeta.ru-ն՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հղումով:
ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենք մինչև վերջին պահը հույս են ունեցել ողջ գտնելու ուժգին կրակի մարմանը մասնակցած հրշեջներին: Սակայն հրդեհի ուժգնության, բարձր ջերմաստիճանի և խիտ ծխի պատճառով հրշեջները չեն կարողացել դուրս գալ:
Նշվում է, որ զոհված հրշեջներն աշխատել են պահեստի տանիքին, որտեղ տեղադրել են գազի բալոնների ու պայթյունավտանգ այլ նյութերի զովացման համար ջրցան սարքավորումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մոսկվայի պլաստմասսայե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի:














