Բելգիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ ներգաղթյալների տեղափոխման հետ կապված միջադեպից հետո
Բելգիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ բելգիացի ոստիկանների կողմից ներգաղթյալների փոխադրման հետ կապված միջադեպի առնչությամբ, ինչը ֆրանսիական կողմը դիտարկում է որպես «Ֆրանսիայի և Բելգիայի միջև աշխատանքի սահմանված ընթացակարգերի խախտում», հայտնում է EUobserver կայքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆրանսիական ոստիկանությունը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Իպր քաղաքի մոտակայքում կանգնեցրել է երկու բելգիացի ոստիկանի՝ 13 ներգաղթյալների հետ, որոնց նրանք ենթադրաբար անցկացրել են սահմանով:
Ֆրանսիացի ոստիկանները կանգնեցրել են նրանց ավտոմեքենան և երկար հարցաքննության ենթարկել Բելգիայից իրենց գործընկերներին: Բելգիայի ոստիկանների արհմիությունում պնդում են, որ իրավապահներին ձեռնաշղթաներ են հագցրել:
Ինչպես բացատրել են բելգիացիները, նրանք մտադրված են եղել պարզապես Ֆրանսիա ուղևորվող ներգաղթյալներին հասցնել մինչև սահման: Քանի որ Բելգիայի և Ֆրանսիայի միջև սահմանը գրեթե անտեսանելի է, ստացվել է այնպես, որ բելգիացիները ներգաղթյալներին դուրս են բերել Ֆրանսիայի տարածք:










