Հավաքարար չլինելու պատճառով փողոցներն ավլել է իտալացի քաղաքապետը

16:57 • 23.09.16

Իտալացի քաղաքապետը ստիպված է եղել քաղաքային շուկայի բացման օրն ավլել իր քաղաքի փողոցները՝ բյուրոկրատական սխալից հետո, որի պատճառով քաղաքապետարանը մնացել է առանց հավաքարարի, գրում է The Independent-ը:

 

Չնայած քաղաքային բյուջեում առկա 150.000 եվրոյին, որը կարող է ծախսվել գործազուրկների վերաբերյալ նախագծերի համար, բյուրոկրատական սխալի պատճառով քաղաքապետարանը չի կարողանում քաղաքի մաքրության համար նոր անձնակազմ աշխատանքի ընդունել:

 

Սարդինիայի Զերֆալիու քաղաքում վերջին հավաքարարը հեռացել է աշխատանքից վեց ամիս առաջ, և ոչ մեկ չի ընդունվել աշխատանքի նրան փոխարինելու համար:

 

Փակուղային իրավիճակի բոլոր հանգամանքները պարզ չեն, բայց քաղաքապետ Պինուչիո Չելոիսը նշել է, որ դրա պատճառն այն է, որ քաղաքապետարանի ավագ աշխատակիցը հիվանդության պատճառով արձակուրդ է վերցրել, որի պատճառով մեխանիկորեն անհնար է դարձել նոր աշխատողներ ընդունել: