Սեուլը հայտարարել է Կիմ Չեն Ընին ոչնչացնելու պատրաստակամության մասին

15:11 • 23.09.16

Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին ոչնչացնելու հնարավորության մասին՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքի առաջացման դեպքում, հայտնում է CNN-ը:

 

Կորեայի պաշտպանության նախարար Հան Մին Կուն հայտնել է, որ էլիտար հարավկորեական զորքերը պատրաստ են ոչնչացնել Կիմ Չեն Ընին:

 

«Հարավային Կորեան ունի հիմնական շրջաններում հակառակորդի թիրախներին հարվածների, ինչպես նաև հակառակորդի ղեկավարության վերացման համար հրթիռների հնարավորություններն օգտագործելու ընդհանուր գաղափար և ծրագիր»,- պատմել է նախարարը:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ միջոցները կարող են կիրառվել միայն իրավիճակի ամենավատ զարգացման դեպքում: