Մոսկվայի պահեստում հրդեհը տեղայնացվել է
Մոսկվայի արևելքում պլաստմասե իրերի պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Այդ մասին RIA Novosti-ին հաղորդել է ԱԻՆ ներկայացուցիչը:
«Հայտարարվել է հրդեհի տեղայնացում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես պարզաբանել է RIA Novosti-ի աղբյուրը՝ այս պահին իրականացվում է մոտ 800 ք/մ տարածքում 3լատակների կրակի մարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. Մետրի: Շենքի հատակի փլուզումից հետո կապի դուրս չեկած 7 հրշեջների ճակատագիրը դեռևս անհայտ է:










