Ղրղզստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ բուժման կուրս անցնելու համար
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որի մոտ սեպտեմբերի 19-ին սրտի հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, կշարունակի բուժումը Մոսկվայում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սեպտեմբերի 23-ին Աթամբաևը ժամանել է Մոսկվա՝ Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ բուժում ստանալու համար: Մասնագետների խորհրդատվությամբ և ռուսական կողմի հրավերով Ղրղզստանի նախագահը կշարունակի բուժումը բժիշկների մոտ, որոնք նախկինում նրան հետազոտել են և սրտի հիվանդության բուժում իրականացրել»,- հայտնել են պետության նախագահի մամուլի ծառայությունից:
Ղրղզստանի նախագահի մոտ սրտի խնդիրները հայտնաբերվել են սեպտեմբերի 19-ին՝ Ստամբուլի օդանավակայանում Բիշքեկից Նյու Յորք թռչելու ժամանակ: Սեպտեմբերի 19-ից Աթամբաևը գտնվել է թուրք բժիշկների հսկողության ներքո:










