Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում տարհանում է իրականացվել

11:21 • 23.09.16

ԱՄՆ իշխանությունները մասամբ տարհանել են Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանը, հայտնում է CBS հեռուստաալիքը:

 

Տարհանման պատճառ է դարձել կասկածելի ավտոմեքենան, որը մնացել է օդանավակայանի տերմինալներից մեկի մոտ:

 

Ականատեսները հայտնել են օդանավակայանում մեծ թվով զինվորականների մասին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ տերմինալն արդեն վերաբացվել է։