Ռադայի պատգամավորները ծեծել են իրար հեռուստաալիքի շենքում (տեսանյութ)

11:48 • 23.09.16

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հաղորդման եթերից հետո հաղորդման մասնակիցների՝ Գերագույն ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկի և «Ընդդիմադիր դաշինք» կուսակցությունից Ալեքսանդր Վիլկուլի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդվում է հեռուստաալիքի կայքում, հաղորդման ընթացքում խորհրդարանականները բազմիցս վիճաբանել են: Եթերից հետո Պարասյուկը մոտեցել է իր հակառակորդին և հարվածել նրան: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել բաժանել պատգամավորներին:

 

Ավելի ուշ Պարասյուկը վիճաբանել է նաև կայանատեղիում Վիլկուլի ավտոմեքենայի վարորդի հետ, ինչից հետո փորձել է պոկել ավտոմեքենայի դուռը: