Սիրիացի փախստականը կնոջ հետ վեճից հետո պատուհանից նետել է 3 երեխաներին
Գերմանիայում 36-ամյա սիրիացի փախստականը կանգնել է դատարանի առաջ՝ կնոջ հետ վեճից հետո 3 երեխային բնակարանի պատուհանից դուրս նետելու պատճառով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, տղամարդուն հունից հանել է այն, որ կինը ցանկացել է իրեն նույնպիսի ազատություններ թույլ տալ, ինչպես որ գերմանացի կանանց պարագայում է:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Բոն քաղաքում: Ոստիկանության փոխանցմամբ՝ փախստականի 7-ամյա դուստրն ու 5-ամյա որդին ստացել են կոտրվածքներ, մինչդեռ 1-ամյա որդին ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:
Սիրիացին իրավապահներին պատմել է, որ Եվրոպա տեղափոխվելուց հետո կինը հրաժարվել է նախկին բարքերից՝ ցանկանալով գերմանուհիների պես ազատ կյանք վարել:










