ԱՄՆ-ում գործարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում երկաթկոնստրուկցիաների արտադրության գործարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է AP գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Աթենս քաղաքի Thomas and Betts քաղաքում:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Չարլզ Ցիգլերը հաղորդել է, որ հրաձգությունը սկսել է գործարանի աշխատակիցներից մեկը, ով հետո ինքնասպան է եղել:










