Հալեպում 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի. UNICEF

13:02 • 24.09.16

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ UNICEF-ը, հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել:

 

Բացի այդ, անհրաժեշտ է եղել անջատել կայանը, որը ջուր է հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքի արևելյան հատվածներ:

 

Unicef-ում կարծում են, որ դա սպառնում է տարբեր հիվանդությունների առաջացմամբ, քանի որ մարդիկ կսկսեն օգտվել ջրհորներից և այլ աղբյուրների կեղտոտ ջրից: