Սուպերմոդել Բեհաթի Փրինսլուն ցույց է տվել նորածին դստերը (լուսանկար)
Սուպերմոդել Բեհաթի Փրինսլուն Instagram սոցցանցում տեղադրել է նորածին դստեր լուսանկարը, որում փոքրիկը քնած է հայրիկի՝ Ադամ Լևինի «դաջվածքապատ» կրծքին, գրում է tatler.ru-ն։
«Հնարավոր չէ բառերով նկարագրել»,- գրել է 27-ամյա մայրիկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ է եկել հանրահայտ Maroon 5 ռոք խմբի մեներգիչ Ադամ Լևինի և Բեհաթի Փրինսլուի դուստրը:
Ամուսինները նախապես իմացել են, որ իրենց առաջնեկն աղջիկ է լինելու, ուստի հասցրել են նրա համար անուն ընտրել (Դասթի Ռոուզ Լևին):
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոքերը ոչ մի դեպքում չէր ուզում բաց թողնել դստեր լույս աշխարհ գալու պահը, ուստի ծննդաբերությունից 1 շաբաթ առաջ չեղարկել է Maroon 5-ի բոլոր համերգներն ու անընդհատ գտնվել կնոջ կողքին:















