Քլինթոնը Ռուսաստան այցելության ժամանակ գաղտնի փաստաթուղթը մոռացել է հյուրանոցի համարում
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ Ռուսաստան այցելության շրջանակում գաղտնի փաստաթուղթը մոռացել է հյուրանոցում, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեպտեմբերի 23-ին հրապարակված Հետաքննությունների դաշնային բյուրոյի զեկույցը՝ նվիրված գաղտնի փաստաթղթերին նրա անփույթ վերաբերմունքի փաստերին:
Հրապարակված նյութերի համաձայն՝ Քլինթոնի օգնականներից մեկը հյուրանոցի համար է բերել պայուսակ, որի մեջ գաղտնի տեղեկատվական տեղեկագիր է եղել: Այն բանից հետո, երբ Քլինթոնը և նրա օգնականը լքել են համարը, այնտեղ մնացած փաստաթուղթը գտել են դիվանագիտական անվտանգության աշխատակիցները:
Կանոնների համաձայն, ինչպես նշում է Հետաքննությունների դաշնային բյուրոն, փաստաթուղթն ամեն դեպքում չպետք է ներս բերվեր հյուրանոցի համար:










