Մոլդովայում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Շաբաթ երեկոյան Մոլդովայում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Քիշնևում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել… Ռումինիայում դրանց ուժգնությունը կազմել է 5.6 բալ»,- RIA Novosti-ին հաղորդել է Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի կենտրոնը:
Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի հարավ-արևելքում: Վրանչա բնակավայրը Ռումինայի սեյսմիկ ամենաակտիվ տարածքն է շարունակում մնալ: 1977թ-ին այնտեղ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ ժամանակ զոհվել էր մոտ 1.5 հազար մարդ:










