Բրյուս Սփրինգսթինը Թրամփին «հիմար» է անվանել

11:10 • 24.09.16

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը, խոսելով ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի մասին, էքսցենտրիկ միլիարդատիրոջը «հիմար մարդ» է անվանել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ռոք լեգենդը նկատել է, որ Թրամփի մեջ իրեն դուր չի գալիս այն, որ հանրապետական թեկնածուն «պարզունակ լուծումներ է առաջարկում շատ բարդ խնդիրներին»: Այդ իսկ պատճառով Սփրինգսթինը որոշել է քվեարկել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին:

     
«Այդ հիմարը գրավել է երկիրը: Առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ սա իրական աղետ է մեր ժողովրդավարության համար: Գաղափարները, որոնք նա ներկայացնում է, շատ վտանգավոր են ու հարում են աջակողմյան շարժմանը»,- The Rolling Stone ամսագրի հետ զրույցում ասել է երաժիշտը:

 

Սփրինգսթինը նաև նշել է, որ չի հավատում Թրամփի հաղթանակին, սակայն, միևնույն ժամանակ, իրեն մեծ անհանգստություն է պատճառում այն փաստը, որ նրա պես մարդը մասնակցում է նախագահական մրցապայքարին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: