Պակիստանում ամենաքիչը 23 մարդ է զոհվել ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. AFP
Պակիստանի Մուզաֆֆրաբադ քաղաքի մոտակայքում միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ամենաքիչը 23 մարդ է զոհվել: Ավտոբուսն ընկել է գետը 100մ բարձրությունից: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Դեպքի հետևանքով 23 մարդ զոհվել և երեքը վիրավոր է»,-գործակալությանը հաղորդել է տեղի պաշտոնյան:
Նա նշել է, որ դեռ հաջողվել է հայտնաբերել ընդամենը երեք մարմին, քանի որ մնացածը տարել է հոսանքը:
«Մենք համարում ենք, որ նրանք բոլորը տուժել են, քանի որ փրկվելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել»,- հավելել է նա:










