Պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն և Պակիստանը զորավարժություններ են անցկացնում
Պակիստանում սկսվում են «Դրուժբա-2016» («Дружба-2016») առաջին ռուս-պակիստանյան զորավարժությունները: Այդ մասին հաղորդվում է Պակիստանի բանակի ներկայացուցիչ՝ գեներալ Ասիմ Բաջվայի Twitter-ի էջում:
Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը Խայբեր-Պախտունխվա շրջանի պոլիգոնում: Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են Հարավային ռազմական շրջանի ուժերը:
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին կմասնակցի 70 ռուս և 130 պակիստանցի զինվորական:










