Ռումինիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ռումինիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուխարեստից 145 կմ դեպի հյուսիս, իսկ օջախը՝ 100 կմ խորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի ամենասեյսմավտանգ հատվածում` Կարպատներում գտնվող Վրանչա շրջանում:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ուկրաինայի Օդեսա և Կիև քաղաքներում:










