Ճավա կղզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ինդոնեզական Ճավա կղզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 22 բնակիչ անհետ կորած է համարվում: Այդ մասին հայտարարել է շրջանի որոնողափրկարարական վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Հայտնաբերվել է 30 մարդու մարմին»,- նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր 26 զոհի և 23 անհետ կորածի մասին:
Անտառների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ղեկավար Սինտի Նուրբայան արդեն հայտարարել է, որ հատուկ մասնագետներ են աշխատում դեպքի վայրում:










