Բուդապեշտի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութեր)

10:48 • 25.09.16

Համացանցում տարածվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնական փողոցներից մեկում որոտացած հզոր պայթյունի մասին տեղեկություններ, հաղորդում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ Օկտոգոն հրապարակում գտնվող շինությունում որոտացած պայթյունի հետևանքով երկու տուժած կա:

 

Twitter-ի tanvi_r90 ծածկանունով օգտատերը գրել է, որ պայթյունից հետո իրեն ու ռեստորանի մյուս այցելուներին տարհանել են շինությունից:

 

Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել, ոստիկանությունը շրջափակում է տարածքը:

 

Դեռևս անհայտ է` դժբախտ պատահարը ահաբեկչական ակտ է, թե պատահական պայթյուն: Դիտարկվող տարբերակներից մեկի համաձայն`տեղի ունեցածը կենցաղային գազի պայթյունի հետևանք է: