Չինաստանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

12:14 • 25.09.16

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով  CCTV հեռուստաալիքին:

 

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Հուլունբուիր քաղաքի մոտակայքում: Վթարի պատճառ է հանդիսացել մայրուղի դուրս եկած ձին: Բեռնատարի վարորդը, փորձելով խուսափել ձիուն վթարի ենթարկելուց, բախվել է մարդատար ավտոբուսին: