Կանադայում կայացել է Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված «Հուսո անտառի» բացումը. լուսանկարներ
Կանադայի Օնտարիո նահանգի Մարկհեմ քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որի շրջանակներում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հուսո անտառի» պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն` վկայակոչելով Կանադայի «Հայ դատի» հանձնախմբին, «ծառ առ ծառ և ծաղիկ առա ծաղիկ, «Հուսո անտառն» աճելու է հավերժացնելու 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք զոհ դարձան Ցեղասպանությանը, ինչպես նաև հիշեցնելու ոճրագործներին, որ պատմությունը երբեք չի մոռացվի»:












