Հորդանանում գնդակահարվել է իսլամի վերաբերյալ ծաղրանկար հրապարակած գրողը
Հորդանանում անհայտը գրող Նահեդ Հաթարին գնդակահարել է դատարանի շեմին, որտեղ նրան պետք է կրոնը վիրավորելու համար մեղադրանքներ առաջադրվեին, հաղորդում է BBC-ն:
Հորդանանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հաթարը սպանվել է երեք ընդհուպ կրակոցով, իսկ հարձակվողը ձերբակալվել է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ակտիվ կողմնակից, քրիստոնյա Նահեդ Հաթարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սոցցանցերում իսլամի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել:
Նշվում է, որ ծաղրանկարում պատկերված է դրախտում կանանցով շրջապատված ու նարգիլե ծխող ջիհադիստը: Նա աստծուն խնդրում է իր համար գինի ու քաղցրավենիք բերել, գետինը մաքրող սպասուհի կանչել, ինչպես նաև` հավաքել ու դուրս տանել դատարկ սպասքը:
Կայքը գրում է, որ այս հրապարակումը զայրույթ ու մերժում է առաջացրել Հորդանանի պահպանողական մահմեդականներից շատերի մոտ: Հետաքննության ընթացքում Հաթարը ներողություն է խնդրել բոլորից, ում վիրավորել է ծաղրանկարը`ասելով, որ ինքը ծաղրել է ոչ թե իսլամը, այլ ծայրահեղական սուննիներին:











