Վաշինգտոն նահանգում հրաձգության մեջ թուրք կասկածյալը մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ
Վաշինգտոնի նահանգում հրաձգություն իրականացրած թուրք միգրանտ Արքան Չեթինը մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Associated Press-ին:
Նշվում է, որ ոստիկանությունը մոտ 20 ժամ որոնել է կասկածյալին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հարձակումը չի որակում որպես ահաբեկչական ակտ:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան զինված տղամարդը կրակ է բացել Սիեթլ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Բերլինգտոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով չորս կին ու մեկ տղամարդ է մահացել:












