Ադրբեջանում նավթային պլատֆորմի վրա հրդեհ է բռնկվել

15:30 • 26.09.16

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության «Գյունեշլի-19» պլատֆորմի վրա հրդեհ է բռնկվել ցածր ճնշմամբ գազի արտանետման հետևանքով: Վիրավորներ չկան: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:

 

Պլատֆորմի վրա հերթապահող 49 աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Ընթանում են գազի արտահոսքի վերացման ուղղությամբ աշխատանքներ:

 

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։