ԶԼՄ-ները հայտնել են, թե ով է դարձել ԻՊ-ի նոր «ռազմական նախարարը»

16:27 • 26.09.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական նոր նախարար է դարձել Իրաքի սահմանապահ զորքերի նախկին սպա Յասին ալ-Մուադիդին, հայտնում է Al Mada իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի աշխարհազորայինների ղեկավարներից մեկին:

 

Աշխարհազորայինների տվյալներով՝ իրաքցի ալ-Մուադիդին բանակում բրիգադի գեներալի կոչում է կրել: Նա անդամակցել է ԻՊ-ին մոտ հինգ տարի առաջ խմբավորման ստեղծման սկզբնական շրջանում:

 

«ԻՊ-ի պարագլուխները հավաքվել են Անբար շրջանում և Աբու Թահա մականունով գրոհային Յասին ալ-Մուադիդիին ընտրել կազմակերպության «պատերազմի նախարար»՝ սպանված Աբու Ումար աշ-Շիշանիի փոխարեն»,- գործակալությանը հայտնել է աշխարհազորայինների հետախուզության ղեկավար Նազեմ ալ-Ջուղայֆին:

 

Աբու Ումար աշ-Շիշանի անունով հայտնի Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլիի ոչնչացման մասին մարտի սկզբին հայտնել էր Պենտագոնը: Գործողությունն իրականացվել է սիրիական Հասաքե շրջանում՝ Էշ-Շադադ քաղաքի մոտակայքում: