Պորոշենկոն Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման համար մեղադրել է Ռուսաստանին

09:40 • 26.09.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման համար մեղադրել է Ռուսաստանին:

 

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նման են Ուկրաինայի արևելքում նրա իրականացրած գործողություններին:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ թույլ է տալիս Հալեպում մարդասիրական շարասյան վրա հարձակման մեջ Ռուսաստանի ներգրավվածությունը:

 

Սեպտեմբերի 19-ին Հալեպ շրջան ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացվել: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ: