Անհայտ անձը կրակ է բացել Հյուսթոնի խանութներից մեկում
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել՝ վիրավորելով մի քանի հոգու, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանները չեզոքացրել են կասկածյալին: Այնուամենայնիվ, մոտակայքում գտնվող բնակիչներին խնդրել են չմոտենալ տարածքին:
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենց կարծիքով՝ այլ մարդիկ ներգրավված չեն հրաձգությանը:
Twitter-ի էջում ոստիկանությունը հայտնել է, որ իրենք դեռ տվյալներ չունեն «վիրավորների հստակ քանակի կամ վնասվածքների ծանրության մասին»:










