Կարմիր խաչի ավելի քան 70 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական քաղաքներ

09:17 • 26.09.16

Յոթանասունմեկ բեռնատար մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական 4 քաղաք, հաղորդվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Twitter-ի էջում:

 

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնության մատակարարման համար օգտագործվում է 71 բեռնատար: Օգնությունը նախատեսված է 60 հազար մարդու համար:

 

Նշվում է, որ մատակարարվում է սնունդ, դեղորայք և հիգիենայի պարագաներ:

 

Սեպտեմբերի 19-ին Հալեպ շրջան ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացվել: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ: