Ռուսաստանում տղան ընկել է 23-րդ հարկից՝ փորձելով տպավորություն գործել սիրած աղջկա վրա (լուսանկար)
Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը պատահաբար վայր է ընկել 23-րդ հարկի պատուհանից՝ փորձելով տպավորություն գործել սիրած աղջկա վրա:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային քննչական գլխավոր վարչությանը հղումով, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 16-ամյա դեռահասը, իր ընկերուհու հետ գտնվելով բնակարանում, ցանկացել է տպավորել սիրելիին ու այդ նպատակով անցել է պատշգամբի ճաղերով, կախվել ձողերից, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել: Հայտնի է, որ դեռահասին հոսպիտալացրել են տարբեր վնասվածքներով:
Ականատեսների փոխանցմամբ՝ տղան ընկել է Renault Logan մեքենայի տանիքին, ինչը, բնականաբար, մեղմել է հարվածի ուժը: Նշվում է, որ տղան հրաշքով ողջ է մնացել:











