«Սյունիքի մարզպետի գործը շատ ծանր աշխատանք է, խորհուրդ չեմ տա մարդիկ գայթակղվեն». Արմեն Կարապետյան (տեսանյութ)
Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ տեղեկություն չունի Սյունիքի մարզպետի հնարավոր փոփոխության մասին, ինչի մասին գրում է մամուլը: «Ես այդպիսի լուրեր չունեմ, որ մարզպետը թողնելու է իր պաշտոնը: Ինքն էլ հայտարարել է, որ դա որոշելու է վարչապետը, այնպես որ` առաջ չընկնենք»,- ասաց սյունեցի պատգամավորը՝ շարունակելով. «Դա շատ ծանր աշխատանք է: Ես Կարեն Կարապետյանի հետ աշխատել եմ, Կարեն Կարապետյանի մոտ հեշտ կարող ես ընդունվել աշխատանքի, բայց նույն հեշտությամբ կարող ես հեռացվել աշխատանքից, եթե ցուցանիշները չկատարես: Այնպես որ, խորհուրդ չեմ տա մարդիկ գայթակղվեն, որ կգնան, կաշխատեն: Մտնելը շատ հեշտ ա, դուրս գալը՝ նույն ձևի»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










