Անգլիայում բեռնատարը ճանապարհին ծծմբաթթու է լցրել. 5 մարդ տուժել է

00:26 • 27.09.16

Անգլիական Ուեսթ-Միդլենդս դքսությունում  ամենաքիչը հինգ մարդ է տուժել բեռնատարի կողմից ճանապարհին ծծմբաթթու լցնելու պատճառով, հաղորդում է The Sun-ը:

Նշվում է, որ մոտ 70  հրշեջ և շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակից փակել է վթարի ենթարկված ճանապարհը, քանի դեռ դրա հետևանքները չեն վերացվել:

Ըստ հրշեջ ծառայության տվյալների՝ ճանապարհին մոտ 1000 լիտր ծծմբաթթու է լցվել:

Հաղորդվում է, որ տվյալ իրավիճակը վտանգավոր չէ քաղաքացիների համար, սակայն բոլորին խորհուրդ է տրվել մնալ շինություններում, ամուր փակել պատուհանները և դռները: