ԱՀԿ-ն կոչ է արել միջանցք բացել Հալեպից վիրավորներին տարհանելու համար

17:22 • 27.09.16

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված Հալեպի բնակիչները պետք է շտապ տարհանվեն մարդասիրական միջանցքներով: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆադելա Չաիբը, գրում է Интерфакс-ը:

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ քաղաքի արևելյան հատվածից հիվանդներին և վիրավոր մարդկանց տարհանելու համար»,- ասել է նա Ժնևում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ընդ որում՝ կազմակերպությունում ընդգծել են, որ Հալեպում մնում է բժշկական օգնության կարիք ունեցող մոտ 250 հազար մարդ, սակայն բուժաշխատողների թիվը չի գերազանցում 35-ը: