Ղրղըզստանի նախագահը ավարտում է բուժման կուրսը Մոսկվայում

18:10 • 27.09.16

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարող է այս շաբաթվա վերջին դուրս գրվել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցից:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն`վկայակոչելով երկրի ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրությունը, սրտի առիթմիայի հետ կապված առողջական խնդիրներն ամբողջովին կարգավորվել են:

«Դինամիկայում բժիշկները Ալմազբեկ Աթամբաևի վիճակի բարելավում են նշում: Բժիշկների եզրակացմամբ` նախագահի վիճակը գնահատվում է բավարար, և նա կարող է դուրս գրվել արդեն այս շաբաթվա վերջին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աթամբաևը ռուսական կողմի հրավերով ժամանել է Մոսկվա բուժման կուրսն ավարտելու համար:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի նախագահի մոտ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, սակայն առողջական վիճակի վաթտարացման պատճառով վերջինս վերադարձել էր: