Նյու Յորքում բնակելի շենք է պայթել. կա մեկ զոհ և չորս տուժած (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի Բրոնքս թաղամասում պայթյուն է որոտացել, որը բազմաբնակարան շենք է ոչնչացրել. այս մասին հաղորդում է Pix11.com տեղական հեռուստաալիքը:
Նշվում է, որ պայթյունի արդյունքում հինգ մարդ է տուժել` չորս ոստիկան և մեկ հրշեջ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Նրանք դեպքի վայր են ժամանել կենցաղային գազի արտահոսքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Արտահոսքին հաջորդած պայթյունն առաջացրել է տանիքի փլուզում, և ամբողջ թաղամասը պատվել է ծխով:
Ոստիկանությունը հայտնել է, որ շենքում գտնվելիս է եղել թմրանյութեր արտադրող ընդհատակյա լաբորատորիա: Դեպքի վայրում աշխատել է ավելի քան 100 հրշեջ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
















