Ամերիկացիների 62%-ը նախագահական առաջին հեռուստաբանավեճի ժամանակ հաղթող է համարել Քլինթոնին

11:21 • 27.09.16

ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև անցկացված բանավեճից անմիջապես հետո CNN հեռուստաալիքի հանդիսատեսի շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ հաղթանակ է տարել Քլինթոնը:

 

Նշվում է, որ հարցման մասնակիցների 62 տոկոսը կարծիք է հայտնել, որ բանավեճի ժամանակ հաղթել է Քլինթոնը: Թրամփի օգտին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 26 տոկոսը:

 

Նշվում է նաև, որ քվեարկող լսարանում Դեմոկրատական կուսակցության աջակիցների թիվը 41 տոկոս է եղել, իսկ հանրապետականների աջակիցների թիվը՝ 26 տոկոս: Մնացյալ հանդիսատեսը չի պաշտպանել կուսակցություններից որևէ մեկին: