Ավելի քան կեսդարյա պատերազմից հետո Կոլումբիան պատմական հաշտություն է կնքել զինված հեղափոխականների հետ

09:58 • 27.09.16

Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր են կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ, հայտնում է gazeta.ru-ն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել կոլումբիական Կարտախենա քաղաքում: Հայտնի է, որ պատմական փաստաթղթում իրենց ստորագրություններն են դրել երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ապստամբների նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին:

 

Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, ևս 6 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները: