Դրեզդենում 2 պայթյուն է տեղի ունեցել
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, գրում է Bild-ը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել մզկիթի մոտ, երկրորդը՝ կոնգրես-կենտրոնի հարևանությամբ գտնվող հյուրանոցի մոտ:
«Երկու հարձակումները կապված են իրար հետ: Չնայած շուտ է հստակ խոսել պատճառների մասին, սակայն մենք կարծում ենք՝ շարժառիթները քսենոֆոբիական են: Նաև հնարավոր է՝ կապ կա հաջորդ հանգստյան օրերին Գերմանական միասնության օրվա տոնակատարությունների հետ»,- հայտարարել է քաղաքի ոստիկանությունը:
Վիրավորների մասին տվյալներ չկան, դեպքի վայրում հսկողություն են իրականացնում իրավապահ մարմինների աշխատակիցները:










