Ֆիջիի արշիպելագի ափերի մոտ 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիջիի արշիպելագի ափերի մոտ երկուշաբթի 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի Հանրապետության մայրաքաղաք Սուվայից 171կմ դեպի հարավ: Տարերքի օջախը տեղակայված է եղել 52.2 կմ խորության վրա:
Տուժածների, ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի առաջացման սպառնալիք չի հայտարարվել:










