Ռուսաստանցիներին սպառնում է «հոնկոնգյան գրիպը»

15:16 • 27.09.16

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ այս տարի ռուսներին սպառնում է «հոնկոնգյան գրիպի» վիրուսը, որը հայտնի է դեռ 1960-ական թվականների վերջից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Այդ մասին նա հայտնել է նոր համաճարակային սեզոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա նաև զգուշացրել է, որ այդ գրիպով հիվանդանալը «բավականին բարդ» է անցնում:

 

Աննա Պոպովան նաև հիշեցրել է, որ 1960-ականների վերջին գրիպի այդ տեսակը հազարավոր մարդկանց կյանք է խլել: Այդ պատճառով «Ռոսպոտրեբնադզոր»-ը ևս մեկ անգամ կոչ է արել ռուսներին պատվաստվել: