Տարեց հրեաները սպառնացել են հարություն առնել հանդերձյալ աշխարհից, եթե թոռները Թրամփին ընտրեն (տեսանյութ)

11:31 • 27.09.16

Bend the Arc Jewish Action կազմակերպությունը հրապարակել է տեսանյութ, որում հրեա տատիկներն ու պապիկները սպառնում են հարություն առնել հանդերձյալ աշխարհից ու հետապնդել թոռներին, եթե վերջիններս ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում իրենց քվեն տան հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, բացի այդ, տարեց հրեաները խոստացել են թոռներին ամեն կերպ բարդացնել նրանց կյանքը, եթե նրանք ընտրեն էքսցենտրիկ միլիարդատիրոջը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութերի հերոսները Թրամփին համեմատել են ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

 

«Մենք դա նախկինում տեսել ենք Գերմանիայում և չենք ուզում կրկին ականատես լինել դրան»,-ասել է տարեց հրեաներից մեկը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: